Fertilisafe™ Աշխատանքային կայան

Արտադրող: Esco medical
Մոդել: Fertilisafe™
Առկա: Առկա է

Նկարագրություն


FertilisafeTM Multi-Zone ART Workstation-ը արդիական հնարավորություններով ամբողջական հավաքածու ներառող  բարձրակարգ աշխատանքային կայան է, որն օգնում է սաղմնաբաններին իրենց ամենօրյա աշխատանքում։


Ձեռք ձեռքի տված՝ բարձր ֆերտիլության ցուցանիշի հաջողությամբ հասնելու համար


FertilisafeTM Multi-Zone ART Workstation-ը պարզապես ձեր սովորական լամինար հոսքի պահարանը չէ, որտեղ ԱՄԲ (Արտամարմնային բեղմնավորում) գործընթացի շրջանակներում մշակում են սեռական բջիջները կամ սաղմը։ Այն ստեղծվել է, որ իր գերազանց հնարավորությունների շնորհիվ լրացնի ձեր ամենօրյա գործողությունները, մի բան, որ որևէ այլ աշխատանքային կայան չէր կարողանա գերազանցել։ Այն նախագծվել է այնպես, որ կուլտուրալ թասիկները մշտապես պահվեն ճիշտ պահանջվող ջերմաստիճանում, մինչ իրականացվում են հետազոտություններն ու մշակումները։ 


Բազմազոնային տաքացնող համակարգ՝ ջերմաստիճանային չորս ռեժիմով


Դուք թափանցում եք ջերմաստիճանի և խոնավության բարձր մակարդակի վերահսկմամբ ապահովված  գերազանց միջավայր։ Կայանը ներառում է ամենաարդիական Multiple (9+) անկախ զոնաներ՝ իրենց իսկ տաքացնող տարրերով և սենսորներով՝ բացառելով զոնաների միջև ջեռուցման անցումները։ Fertilisaf-ը ունի նաև 4 ջերմաստիճանային ռեժիմ, որոնք դուք կարող եք ընտրել․ կարող եք միացնել բոլոր զոնաները, անջատել աջակողմյան զոնաները, անջատել աջակողմյա և միջին զոնաները կամ բոլորն անջատել։ 
Ճշգրտությունը՝ ±0․2℃
Միակերպությունը՝ ±0․2℃


Իրական ժամանակում վերահսկման համակարգ


Մասնագետի համար հարմարավետ ձևավորմամբ հարթակ․ դուք ունեք իրական ժամանակում տեղեկատվություն զոնաներում գործընթացների և աշխատանքային այլ հատվածների այնպիսի ցուցանիշների մասին, ինչպիսիք են գազի ճնշումը և օդի հոսքի արժեքը։
Տվյալների գրանցմամբ վերահսկման համակարգը երաշխավորում է նմուշի առավելագույնս պատշաճ պահպանությունը։


Լրացուցիչ Miri® խցիկներ ձեր աշխատանքային կայանում
FertilisafeTM
աշխատանքային կայանն այժմ հագեցված է նաև աշխատանքային պահարանի վերնամասում տեղակայված լրացուցիչ Miri® ինկուբատորներով։ Այսպիսով, դուք սաղմերի պահպանման համար կունենաք ապահով միջավայր, մինչ կայանում իրականացնում եք որոշակի գործողություններ։ Miri® ինկուբատորը հայտնի է իր բարձրակարգ այնպիսի առանձնահատկություններով, ինչպիսիք են կուլտուրալ կայուն միջավայրի ապահովումը և ցուցանիշների ավելի արագ վերականգնումը։


Ուլտրամանուշակագույն ճառագայթման հավաքածու (լրացուցիչ)


Լրացուցիչ Ուլտրամանուշակագույն ճառագայթման լամպը աշխատանքային տարածքի վարակազերծման (դեկոնտամինացիայի) համար է։ Այն ներառում է նաև ճակատային պոլիկարբոնատային կափարիչով վահանակ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման լամպի պաշտպանիչ, ինչպես նաև մագնիսական ներքին փական անվտանգության մեխանիզմի համար, երբ կափարիչը հանված է։

 

Մեր գործընկերները